Դե կարելի է անել հետևյալը. Օրինակ պատմեմ իմ մասին( մի երկու բան
): Դե նախ ասեմ , որ ծնվել եմ 1989 թվականին, հունիսի 27-ին, բնականաբար Խեցգետնի համաստեղության տակ, հա մի բան էլ ասեմ, ըստ աստղագուշակի խեցգետինները պետք է ամուսնանան իսկական Ցուլերի և Կարիճների հետ
20 տարեկան եմ, 2006-ին ավարտել եմ քաղաք Նոյեմբերյանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, ընդունվել եմ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, այժմ սովորում եմ այդտեղ, արդեն 4-րդ կուրսում, կարելի է ասել գերազանց առաջադիմությամբ: Ազատ ժամանակ (լավ կլիներ էստեղ ասեի համարյա չեմ ունենում:D) միշտ ունենում եմ, չեմ բողոքում, հիմնականում ամբողջ օրս անց եմ կացնում ինտերնետով զբաղվելով, ինչպես վարվում են աշխարհի շատ երիտասարդներ և մեծահասկներ: Շատ սիրում եմ Ռոք երաժշտություն, դե Ջազի մասին չեմ ղոսում, շաաաաաաաատ շաաաաաաաատ եմ սիրում: Ընկերասեր եմ բառից բուն իմաստով: Մի քիչ միամիտ եմ, չեմ թաքցնում,,, ես սիրում եմ , վոր ինձ հետ միշտ անկեղծ են լինում, հարգում եմ այդ մարդկանց: Դե երևի այսքնը իմ կենսագրականի մասին,,,,
Փորձնական գրառում :)
- Leave a Comment


